Նիդերլանդների 4 կուսակցություն կառավարող կոալիցիան կողմ է ՀՀ-ում դեսպանություն բացելուն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Տիգրան

Նիդերլանդների 4 կուսակցությունների կառավարող կոալիցիան բյուջեի փոփոխություն է ներկայացրել, որպեսզի Նիդերլանդների դեսպանություն բացվի Հայաստանում։ Այս մասին ֆեյբուքյան էջում գրել է Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։

Հայաստանի ԱԳՆ-ն ողջունել է հոլանդական խորհրդարանի նախաձեռնությունը՝ դեսպանություն բացել Երևանում՝ այդ քայլն անվանելով «աջակցության դսևորում Հայաստանում դեմոկրատական զարգացմանը»։

«Դեսպանությունը կամրապնդի վաղեմի գործընկերային հարաբերությունները Հայաստանի և Նիդերլանդների միջև»,- ասվում է հայտարարությունում։