Վթար՝ Սիլիկյան թաղամասում. կա մեկ զոհ, մեկ վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

1

Նոյեմբերի 14-ին, ժամը 23.30-ին, Երևանի Սիլիկյան թաղամասի 10-րդ փողոցում «Քրայսլեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը. 31-ամյա վարորդը և 36-ամյա ուղևոր Արման Ժահմարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Արման Ժահմարյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն։