Սահակաշվիլին աջակցում Է Վրաստանում արտահերթ ընտրություններ նշանակելու պահանջին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաահակաշվիլին հայտարարել Է, որ ողջունում Է Վրաստանում համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու միավորված ընդդիմության պահանջը և հույսով Է նայում ապագային։

Վրաստանի խորհրդարանը չի կարողացել ընդունել սահմանադրական փոփոխությունները, որով նախատեսվում էր համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցկացնել զրոյական ընտրական շեմով: Փոփոխություններին դեմ Է քվեարկել իշխող կուսակցությանմեծ մասը, որը և մշակել Էր օրինագիծը:  Թբիլիսիում ցույցեր են սկսվել։

Ընդդիմադիր բոլոր ուժերի ղեկավարները խորդակցություններ են անցկացրել և հանդես  եկել միասնական պահանջով՝ նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ համամասնական համակարգով և նշանակել անցումային կառավարություն:

«Անշուշտ, ես ողջունում եմ վրացական ընդդիմության պահանջը,  ակտիվորեն կներգրավվեմ այդ գործընթացում, Վրաստանը հարկավոր Է փրկել։ Ես հույս ունեմ, որը երբևէ չի եղել։ Մենք բոլորս պարտավոր ենք Վրաստասնի պետականությունն ու ինքնությունը, մենք պարտավոր ենք մի կողմ դնել մեր ամբիցիաներն ու կանգնել ժողովրդի կողքին»,- ասել Է Սահակաշվիլին։

Նա հավելել Է՝ կարևոր Է համարում բողոքները երկրի բոլոր տարածաշրջաններ տեղափոխելը և ակցիաները շարունակելը: