Այսօր թալանից խոսում են մարդիկ, որոնք առնչվում են նույն թալանի հետ․ Արմեն Ռուստամյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

1

«Ես խորհուրդ կտայի իշխանություններին չկրկնել նախորդների սխալները. իշխանությունների գահավիժումն սկսվում է այն պահից, երբ սկսում են մեծամտանալ, ինքնասիրահարվել»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը, ով մասնակցում էր Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» ակումբի կազմակերպած համաժողովին:

Նրա խոսքով, նոր իշխանավորները դեռ ոչինչ չարած սկսում են նախորդներին քննադատել, իսկ այսօր ամենակարեւոր խնդիրը բովանդակային դիսկուրսի բացակայությունն է․ «Հենց ուզում ես մի բովանդակային բան ասել, որը տարբերվում է իշխանության տեսակետից, միանգամից սկսում են պիտակավորել՝ սեւ ես, թալանչի ես, նախկին ես»:

ՀՅԴ բյուրոյի անդամը զարմանում է, որ այսօր թալանից խոսում են մարդիկ, որոնք, իր ունեցած փաստերով, առնչվում են նույն թալանի հետ․ « Եթե բացահայտ բյուջեից այդքան գումարներ են հատկացվում, աշխատավարձերի բարձրացումը, պարգեւավճարները, խալի լվալու համար այդքան գումարներ հատկացնելը: Պատկերացրեք, որ նախկինում այդպես լիներ»,-ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ իշխանությունները պետք է իմանան, որ քայլեր են կատարում, որոնք կուտակվում են, եւ եթե իրենց թվում է, թե պետությունն իրենք են, այս ամենը չի մոռացվելու։

«Ասյօր իրավական դաշտում ինքնիրավչություն է տեղի ունենում՝ սամասուդ, բեսպրեդել: Սա չի կարող անհետեւանք լինել։ Եթե ամեն ինչ այստես շարունակվի, բնականաբար, ամեն ինչ կուտակման էֆեկտ ունի»- նշեց ՀՅԴ բյուրոյի անդամը: