Վենետիկում Մխիթարյան միաբանները մայրավանքի ջրով լցված տարածքների մաքրում են իրականացրել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Մխիթարյան միաբանություն

Մխիթարյան միաբանությունը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր անմիջապես արձագանքել են և իրենց աջակցությունն են հայտնել Վենետիկի Սուրբ Ղազար կղզու աղետալի վիճակի հետևանքները վերացնելու գործում: Իր ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյան միաբան Հայր Համազասպ Քեշիշյանը:

«Մեր զավակները, մտերիմները, բարեկամները, ընկերներն իրենց  աջակցությունն անմիջապես հայտնեցին: Տեղեկացնում ենք, որ տեղական ուժերով արդեն կարողացանք կազմակերպել մայրավանքի ներքնահարկի ջրով լցված տարածքների մաքրությունը և դասավորումը։ Օժանդակելու համար մայրավանքի աղետի հետևանքները վերացնելու գործում  հայրենակիցները կարող են իրենց նվիրատվությունները կատարել հետևյալ հաշվեհամարին՝ CONGREGAZIONE ARMENA MECHITARISTA,  IBAN: IT79 H030 6909 6061 0000 0007 086,  BIC: BCITITMM»,- գրել է միաբանը։

Մխիթարյան միաբանություն