Բաղդադում բախումների ընթացքում ևս մեկ ցուցարար է սպանվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News 

Իրաք

Բաղդադում բախումների ընթացքում ևս մեկ ցուցարար է սպանվել, շուրջ 40 մարդ վիրավոր է։

Ցուցարարներն առաջարկել են բողոքի լայնածավալ ակցիաներ իրականացնել, քանի որ Իրաքի իշխանությունները շարունակում են ճնշել հակակառավարական ցույցերը:

Բախումներ են եղել, երբ ցուցարարները նշել են Աշխարհի Գավաթում 2-1 հաշվով Իրանի նկատմամբ Իրաքի հաղթանակը: