Հայաստանը երեկվա պետություն է․ նախկինում նրանք թափառում էին տարբեր վայրերում․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Էրդողան
«ՌուսԱրմԻնֆո»-ն գրում է, որ Էրդողանը Մերիլենդի ամերիկյան կրոնական կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ հայերին համեմատել է քոչվերների հետ, իսկ Հայաստանն անվանել «երիտասարդ պետություն»։

«Հայաստանը երեկվա պետություն է: Նախկինում նրանք ապրում էին որպես փախստականներ և թափառում էին տարբեր վայրերում: Թուրքիայում նրանք հաճախ փոխում էին իրենց բնակության վայրը»,- ասել է Էրդողանը, ապա հայտարարել, որ այժմ իր երկրում ապրում է 100 000 հայ, որոնցից, ըստ Էրդողանի, 60 000-ը Թուրքիայի քաղաքացի են, իսկ մնացածն ապօրինի ներգաղթյալներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը Էրդողանի հետ հանդիպումից հետո արգելափակել էր Սենատի կողմից հայերի ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը: