Երևանի քաղաքապետարանը նորոգել է Գրիգոր Լուսավորիչը Մաշտոցի պողոտային միացնող գետնանցումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

ստորգետնյա անցումներ

Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարկել Գրիգոր Լուսավորիչ փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում գտնվող ստորգետնյա հետիոտնային անցումը նորոգելու մասին։

«Քաղաքացիների տեղաշարժը հարմարավետ դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի միջոցներով մասնակի նորոգվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում գտնվող ստորգետնյա հետիոտնային անցումը: Թարմացվել է նաև լուսավորությունը:
Այս տարվա ծրագրով նորոգվում են նաև Հալաբյան-Կիևյան, մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարան տանող, Ազատություն պողոտայի՝ Հաղթանակ զբոսայգու մուտքի հարակից ստորգետնյա անցումները:
Միաժամանակ քաղաքապետարանը հորդորում է քաղաքացիներին լինել ուշադիր, չվնասել և պահպանել համայնքային գույքը»,- ասված է քաղաքապետարանի գրառման մեջ։