Արտակ Դավթյանը ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

բակո

Նոյեմբերի 15–ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն: Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող ընթացիկ աշխատանքները:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման, պլանավորված միջոցառումների պատշաճ նախապատրաստման և կազմակերպման ուղղությամբ: