Զախարովան պատմել է Հայաստան կատարած վերջին այցից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում նոյեմբերի 14-ին կայացած ճեպազրույցի ժամանակ պատմել է իր ստացած տպավորությունների մասին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակության կազմում Երևան կատարած վերջին այցից։

«Ինչպես միշտ, ինձ ամեն ինչ շատ է դուր եկել։ Հիանալի էր ընդունող կողմի՝ ցուցադրություն կազմակերպելու և երկու նախարարների համատեղ ասուլիսի միտքը։ Ցուցադրությունը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած ընդհանուր հաղթանակին։ Դրանով է սկսվել այցը»,- ասել է Զախարովան։

Անդրադառնալով Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիայում ռուս մասնագետների հասանելիության մասին հայ-ռուսական հուշագրի ստորագրման թեմային՝ Զախարովան նշել է, որ ստորագրման ժամկետները դեռևս հայտնի չեն։