Մխիթարյանը խոսել է Լոնդոնի «Արսենալից» հեռանալու դրդապատճառի մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

հենո

««Արսենալում» ես ազատ գործելու հնարավորություն չունեի, և թիմի գլխավոր մարզիչն իմ առաջ խնդիր էր դնում ավելի շատ կենտրոնանալ պաշտպանության վրա»,-այս մասին հայտնել է Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ խոսելով Լոնդոնի «Արսենալից» հեռանալու դրդապատճառի մասին։

Մխիթարյանը հայտնել է, որ հենց այդ պատճառով էլ վերջին շրջանում չէի կարողանում շատ գոլեր խփել կամ արդյունավետ փոխանցումներ կատարել:

Էմերին ինձ ասեց, որ ես կարևոր եմ «Արսենալի» համար, սակայն ես 30 տարեկան եմ և ցանկանում եմ խաղալ, այլ ոչ թե նստել պահեստայինների նստարանին։ 

Վստահ եմ, որ ճիշտ որոշում եմ ընդունել՝ տեղափոխվելով «Ռոմա»»,– Մխիթարյանի խոսքը մեջբերում է Fourfourtwo–ն։