Լիբանանի ֆինանսների նախկին նախարարը վարչապետ կդառնա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

1

Լիբանանի ֆինանսների նախկին նախարար Մուհամմեդ Սաֆադին համաձայնել է վարչապետ դառնալ: Այս մասին հայտարարել է Լիբանանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Ջեբրան Բասիլը։

«Երկուշաբթի խորհրդարանական խորհրդակցությունների արդյունքում Սաֆադիին կհանձնարարվի նոր կառավարություն ձեւավորել»,- նրա խոսքը մեջբերում է Al Hadas-ը հեռուստաալիքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: