Փորձել են գողանալ Ռեմբրանդտի վրձնին պատկանող երկու նկար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

1

Լոնդոնի Դալիչի պատկերասրահից փորձել են գողանալ հոլանդացի գեղանկարիչ Ռեմբրանդտ Հարմենս վան Ռեյնի վրձնին պատկանող երկու նկար, գրում է Evening Standart-ը։

Ոստիկանությունը դեպքի վայր է հասել կողոպտիչների ներխուժումից մի քանի րոպե անց։

Կասկածյալները հետապնդող ոստիկանից խուսափել են՝ նրա վրա անհայտ բաղադրության աերոզոլ փչելով։

Կասկածյալներին հետապնդող ոստիկանը գտել է կտավներից մեկը։

Երկրորդ կտավը հայտնաբերվել է հսկիչի օգնությամբ։ Կտավներից ոչ մեկը դուրս չէր բերվել պատկերասրահից։

Ոստիկանությունը պատկերասրահում շուրջօրյա հսկողություն է սահմանել։