Կալիֆորնիայում 16-ամյա դպրոցականը կրակել է իր համադասարանցիների վրա և ինքնասպան եղել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

1

Կալիֆորնիայի դպրոցներից մեկի տասնվեցամյա աշակերտը, որը հինգշաբթի կրակել էր համադասարանցիների վրա, ինքնասպան է եղել, տեղեկացնում է Fox News-ը՝ հղում անելով տեղի իրավապահ մարմիններին։

Լոս Անջելեսի օկրուգի շերիֆի գրասենյակը հաստատել է կասկածյալ Նաթանիել Թենոսուկե Բերհաուի մահվան փաստը։

Հիշեցնենք, որ ողբերգական միջադեպը տեղի էր ունեցել Սանտա Քլարիտա քաղաքի Սաուգուս միջնակարգ դպրոցում։

Բերհաուն  կրակել էր իր հինգ համադասարանցիների վրա ուսապարկում եղած զենքով, իսկ հետո կրակել էր իր գլխին։

Հրաձգության հետեւանքով մահացել են 15-ամյա Գրեյսի Մյուլբերգերը եւ 14-ամյա Դոմինիկ Բլեքուելը։

Եվս երկու դպրոցական մինչեւ այժմ գտնվում են հիվանդանոցում. նրանք դուրս կգրվեն այս հանգստյան օրերին։

Քննիչները հայտարարում են, որ իրենց առայժմ չի հաջողվել պարզել հանցագործության դրդապատճառը։