ՀՀ-ում անպայման հաստատվելու է իրավունքի և օրենքի գերակայություն․ Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Իրավական

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ՀՀ-ում անպայման հաստատվելու է իրավունքի և օրենքի գերակայություն: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի Հանրապետությունում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է:

Այդ պահը չի ուշանալու, վստահեցնում եմ, իսկ վրա հասնելուն պես որևէ պետական պաշտոն զբաղեցնողի մտքում անգամ չի պտտվելու պոլին պառկըցնելու կամ պատերով ծեփելու (այն էլ բառի ուղիղ իմաստով) հակաօրինական գործողություններով սպառնալիքները...

Հայաստանի Հանրապետությունում պետական իշխանությամբ օժտված բոլոր մարմիններում և բոլոր հանրային ծառայողների համար հաստատվելու է Սահմանադրությամբ նրանց տրված լիազորությունների սահմաններից դուրս չգալու սահմանադրական պահանջը»: