Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ղրղզստանի նախագահի ծննդյան տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

բակո

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին ծննդյան օրվա առթիվ:

«Վստահ եմ, որ մեր երկրների ժողովուրդների բարեկամական հարաբերությունները հետագայում ևս կնպաստեն միջպետական համագործակցության արդյունավետության ավելացմանը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»,- ասվում է նախագահի շնորհավորականուղերձում:

Արմեն Սարգսյանը Սոորոնբայ Ժեենբեկովին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և բարօրություն: