Մակրոնի դեմ մահափորձ կազմակերպելու գործով ոստիկանությունը 2 նոր կասկածյալների է ձերբակալել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

1

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ մահափորձ կազմակերպելու գործով ոստիկանությունը 2 նոր կասկածյալների է ձերբակալել: Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը:

Ձերբակալվածները 30 և 45 տարեկան տղամարդիկ են: Նրանք ձերբակալվել են նոյեմբերի 12-ին՝ աջ ծայրահեղական Les Barjols խմբավորման կողմից սպառնալիքի քննության գործի շրջանակներում: Ավելի վաղ նույն գործի շրջանակներում ձերբակալվել էին ևս 4 կասկածյալներ:

Հանցագործները ծրագրել էին իրականացնել մահափորձը նոյեմբերի 7-ին Շարլեվիլ-Մազյեր քաղաքում, որտեղ Ֆրանսիայի նախագահը մասնակցում էր Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Հանցագործները ծրագրել էին հարձակվել նախագահի վրա կերամիկական դանակով, որը իր սրությամբ չի զիջում երկաթյա դանակին, բայց, ի տարբերություն վերջինիս, չի հայտնաբերվում մետաղական ստուգման համակարգով: 4 ձերբակալվածներին արդեն մեղադրանք է առաջադրվել:

Մահափորձի կազմակերպման մեջ կասկածվում է 62-ամյա գործարար, որի անունը չի հաղորդվում: