Շմոլ գազից թունավորվել են Առինջ գյուղի տներից մեկի բնակիչները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

1

Նոյեմբերի 15-ին, ժամը 4-ին, «Աբովյան» բժշկակական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով, բուժօգնության են դիմել Առինջ գյուղի 17-րդ փողոցի տներից մեկի չորս բնակիչները։

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նշված քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է իրենց տանը՝ նոյեմեբերի 14-ին, ժամը 21.30-ից սկսած։
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: