Հայ եկեղեցին այսօր նշում է Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների հիշատակության օրը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

1

Հայ եկեղեցին այսօր նշում է Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների հիշատակության օրը։

Ս. Անդրեաս առաքյալը, մինչ Հիսուս Քրիստոսին հետեւելը, նախապես եղել է Հովհաննես Մկրտչի աշակերտը: Այս մասին տեղեկացնում է qahana.am-ը:

Նա Պետրոս առաքյալի եղբայրն ու արհեստակիցն էր: Փրկչի համբարձումից եւ Ս. Հոգու էջքից հետո Անդրեաս առաքյալը քարոզել է Հյուսիսային Հունաստանում եւ սկյութների երկրում: Նահատակվել է Պատրա քաղաքում:

Ս. Փիլիպպոս առաքյալը Հրեաստանի Բեթսայիդայից էր, Պետրոս առաքյալի հայրենակիցը: Հավանաբար նա էլ է նախապես եղել Հովհաննես Մկրտչի աշակերտը: Քարոզել է Փոքր Ասիայում եւ նահատակվել Հերապոլիս քաղաքում` խաչելությամբ:

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Անդրեաս եւ Ս. Փիլիպպոս առաքյալների հիշատակը տոնում է Ս. Խաչի 9-րդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը»: