«Մոսկվայի հայերը հիշում են իրենց արմատները»․ Մարգարիտա Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

1

RT ռուսական միջազգային հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը երեկ երեկոյան տեղի ունեցած միջոցառումից Instagram սոցիալական կայքում տեսանյութ է հրապարակել:

Հրապարակված տեսանյութում Սիմոնյանը և իր ամուսինը՝ ռեժիսոր Տիգրան Քյոսայանը Մոսկվայի հայ համայնքի այլ ներկայացուցիչների հետ միասին երգում են «Զարթնի՛ր, լաո» ժողովրդական երգը:

Սիմոնյանը տեսանյութին կից գրել է. «Ուրբաթ, երեկո. Մոսկվայի հայերը հիշում են իրենց արմատները»:

Հայ օգտատերերը մեկնաբանությունների բաժնում թողել են «Ապրեք, հայեր» գրառումը, ինչին ի պատասխան Սիմոնյանը գրել է. «Փորձում ենք»: