Հեղափոխությունից հետո պարզվեց՝ դեմոկրատիայի առումով ՀՀ-ից հետ ենք ընկնում․ ԱՀ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

«Եթե համապետական ընտրություններին մասնակցած ուժերն ու միջազգային դիտորդներն արձանագրեն, որ Արցախում ընտրությունները տեղի են ունեցել ժողովրդավարության և Արցախի Ընտրական օրենսգրքի համապատասխան, ապա անկախ ընտրության արդյունքներից՝ այն Արցախի ժողովրդի հաղթանակը կլինի»,- 24News-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը։

Տեսակետին, թե «Ազատ Հայրենիք» կուսակցությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում հայաստանյան իշխանություններին՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Թովմասյանն այսպես արձագանքեց․ «Բարոյական իրավունք չունենք հաշվի չնստելու այն քաղաքացիների հետ, ովքեր վստահության քվե են տվել Փաշինյանին։ Փաշինյանն անընդհատ մեսջիներ է ուղարկում, որոնք միայն միջազգային հանրությանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբին չեն ուղղված։ Այդ մեսիջները նաև մեզ են վերաբերում։ Ի՞նչը քննադատենք Փաշինյանի ծրագրերի, դրանց մեջ հայրենասիրության պակա՞ս կա»։

Տեսանյութեր

Live

Լրահոս