ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News
«Վարչապետը թիրախավորեց «Լուսավոր Հայաստանին», որովհետև մեր պատգամավորներից մեկը հայտնաբերեց, որ 2020 թ․-ի բյուջեի նախագիծը ներկայացված է բյուջետային համակարգի մասին օրենքի դրույթի խախտմամբ», - այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում ասել է ԱԺ «ԼՀ» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։
«Դա վերաբերում էր բյուջետային կանոններին, որտեղ կան ընթացիք և կապիտալ ծախսերի սահմանաչափեր։ Ասվեց, որ կա օրենքի պահանջ, հետևաբար նախագիծը պետք է ներկայացվի ըստ այդմ։ Սա կառուցողական, նորմալ առաջարկ էր։
Ես կարծում եմ, որ վարչապետի քայլը մանիպուլատիվ էր, որպեսզի շեղվեր հանրության ուշադրությունն այդ օրենքի խախտված լինելու փաստից»,- ասել է պատգամավորը, ապա հավելել, որ, անմիջապես թիրախավորելով ԼՀԿ-ին, վարչապետն ուզում էր ասել, թե՝ տեսե՛ք, ընդդիմությո՛ւն, ես, ունենալով մեծ հեղինակություն, կարող եմ թիրախավորել նաև ձեզ։
Շարունակությունը՝ տեսանյութում։