Պետության օդն աղտոտված է, պետք է մաքրվի․ Փարավոն Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը 24TV-ի «Ժամադադար» հաղորդման շրջանակում անդրադարձել է իր գործունեությանն ու այն ամենին, ինչ կարող է տալ հայրենիքը ստեղծագործող անհատին։

«Միայն հայրենիքն է տալիս այն, ինչի շնորհիվ նկարիչը կարող է դառնալ նկարիչ»,-ասել է Փարավոն Միրզոյանը։

Անդրադառնալով ներքաղաքական կյանքին՝ ժողովրդական նկարիչը նկատում է, որ պետության օդը աղտոտված է, այն պետք է մաքրվի։

«Մեզ ասացին՝ քայլե՛ք, բայց ինձ թվում է, որ մենք գլորվում ենք, չենք քայլում»,-ասել է Փարավոն Միրզոյանը, ապա հավելել, որ վերջին 30 տարում մեր պետությունը չունեցավ պետական ազգային ծրագիր։

Փարավոն Միրզոյանն այս իրավիճակից մի ելք է տեսնում, որ սերը կփրկի․ «Սիրենք մեկս մյուսին, և ամեն ինչ լավ կլինի»։