Unibank

Unibank Mobile

Ինչպե՞ս վերականգնել միջնակարգ կրթության կորցրած ատեստատը և հիմնական կրթության վկայականը

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության միջնակարգ կրթության կորցրած ատեստատը և հիմնական կրթության կորցրած վկայականը վերականգնելու համար քաղաքացին պետք է դիմի տվյալ ուսումնական հաստատության տնօրինությանը՝ ներկայացնելով.

ավարտական փաստաթուղթը կորցնելու մասին դիմում,
անձնագրի պատճենը,
դպրոցում այդ ժամանակահատվածի արխիվի բացակայության դեպքում՝ նաև արխիվային տեղեկանք՝ գնահատականների նշումով:

Դիմումը ստանալուց հետո ուսումնական հաստատության տնօրինությունը սկսում և ավարտին է հասցնում կորցրած փաստաթղթի կրկնօրինակը քաղաքացուն տրամադրելու գործընթացը:
Փաստաթղթի կրկնօրինակը քաղաքացուն տրվում է անվճար:

Տեսանյութեր

Live

Լրահոս