Թուրքիայում 1 տարում 1 միլիոնով ավելացել է գործազուրկների թիվը

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

.

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը հրապարակել է տարվա 3-րդ եռամսյակի գործազրկության տվյալները: Ըստ այդմ՝ ընդհանուր գործազրկությունը կազմել է 14 տոկոս: 2018 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 11.1 տոկոս: Այս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբերից:

Ըստ աղբյուրի՝ հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսները ներառող ժամանակահատվածի տվյալներն այսպիսին են.

* Ոչ գյուղատնտեսական ոլորտներում գործազրկության մակարդակը կազմում է 16.7 տոկոս:

* Թուրքիայում 15 և բարձր տարիքային խմբի շրջանում գործազրկության մակարդակը 2019-ի 3-րդ եռամսյակում 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 980 հազարով՝ կազմելով 4 մլն 650 հզ մարդ:

* Երիտասարդների (15-24 տարեկան) շրջանում գործազրկությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 6.6 տոկոսով՝ հասնելով ռեկորդային ցուցանիշի՝ 27.4 տոկոս: