Վարչապետը մոմ է վառել Նոր-Հաճնի ողբերգության 5 զոհերի հոգիների հանգստության համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ է վառել շմոլ գազից թունավորված 4 երեխաների և նրանց տատիկի հիշատակի համար:

«Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ վառեցինք ողբերգության հինգ զոհերի հոգիների հանգստության համար»,- գրել էր վարչապետը ֆեյսբուքյան էջում:

Դեպքը տեղի էր ունեցել նոյեմբերի 16-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքաում: Ժամը 13:00-ի սահմանում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր-Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել են 5 քաղաքացու դի՝ 77-ամյա Ժաննա Սիմոնյանին, 16-ամյա Էդուարդ Մ.-ին, 12-ամյա Սերինե Մ.-ին, 15-ամյա Տիգրան Ս.-ին և 14-ամյա Ժաննա Մ.-ին: Ըստ նախնական տեղեկությունների, նրանք մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ մահացած երեխաները Ժ. Սիմոնյանի թոռնիկներն էին: Մահացածներից երկուսը հայտնաբերվել են լոգարանում, 3-ը՝ ննջարանում: Երեխաների հայրն ու մայրը բնակվում են Ուկրաինայում, սակայն ամուսնալուծված են, իսկ երեխաների խնամքը հոգացել է տատիկը և Հայաստանում գտնվող հորեղբայրը: