Նոր Հաճնի բնակիչը Մյասնիկյան պողոտայում բախվել է բետոնե բաժանարար գոտուն և գլխիվայր շրջվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

վթար

Նոյեմբերի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմանում Նոր-Հաճն քաղաքի բնակիչ, 34-ամյա Նարեկ Լոբյանը Մյասնիկյան պողոտայում իր վարած Mercedes E-320 մակնիշի 35 QM 589 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար բետոնե հատվածին և առաջ ընթանալով` գլխիվայր շրջվելով, մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ ապրող բնակիչները: Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ դարձի է բերվել և տեղափոխվել անվտանգ վայր: Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ նա, ով ներկայացել է վարորդ, իրականում վարորդը չէ: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է, թե իրականում ով է եղել վարորդը:

վթար