Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավոր Մուհամմադ 6-րդին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Մուհամադ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավորության Թագավոր Մուհամմադ Վեցերորդին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Նախագահ Արմեն Սարգսյանը Մուհամմադ Վեցերորդին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Մարոկկոյի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն: