ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան դառնալն ինձ համար մեծ պատիվ է․ Արթուր Ալեքսանյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Արթւոր

Աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձավ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան։

«Երբ ինձ առաջարկեցին, որ միանամ, միանգամից համաձայնեցի, որովհետև գիտեի, որ կապված էր մեր երեխաների հետ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան դառնալն ինձ համար մեծ պատիվ է», - ասել է Արթուր Ալեքսանյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպանի նշանակման պաշտոնական արարողության ժամանակ։

Արթուր Ալեքսանյանը նաև ասեկ է, որ պատրաստ է Հայաստանում պաշտպանել յուրաքանչյուր երեխայի առողջ ապրելու իրավունքը։

«Յուրաքանչյուր երեխա իր երազանքներին հասնելու համար պետք է առողջ լինի, մեր երեխաներին պետք է ոգեշնչել, ստեղծել նպաստավոր պայմաններ, որ նրանք առողջ ապրելակերպ վարեն ու առողջ սնվեն», - ասել է Արթուր Ալեքսանյանը։