Unibank

Unibank Mobile

Թբիլիսիում ցուցարարները շարունակում են փակ պահել խորհրդարանի շենքի մուտքերը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Առաջին վրացական հեռուստաալիքը տեղեկացնում է, որ Թբիլիսիում բողոքի ակցիայի մասնակիցները շարունակում են փակել խորհրդարանի շենքի մուտքերը։

Ցուցարարները թույլ չեն տվել «Վրացական երազանք» խմբակցության անդամ, պատգամավոր Ռևազ Արվելաձեին մտնել խորհրդարանի շենք՝ նրան ուղեկցելով «ստրուկ» վանկարկումով ու  սուլոցներով։ Ցուցարարները հարցրել են՝ ինչո՞ւ է «Վրացական երազանքը» տապալել սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը։

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 14-ին տապալել էր սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը, որով նախատեսում էր 2020-ին մեծամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Նախաձեռնության քննարկումը շարունակելու համար անհրաժեշտ էր 150-ից 113 պատգամավորի ձայնը: Քվեարկության ժամանակ փոփոխություններին աջակցել է 101 պատգամավոր: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության 3 պատգամավոր դեմ է քվեարկել, 39-ը ձեռնպահ է մնացել:

Քանի որ քվեարկության արդյունքում իշխող կուսակցությունը խոստումը չէր կատարելու, խորհրդարանի շենքի առջև բողոքի ցույց էր մեկնարկել: Ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստներն իշխանության առաջ 3 պահանջ են դրել՝ ժամանակավոր, տեխնիկական կառավարության ձևավորում, համամասնական ընտրակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերակազմավորում:

Նոյեմբերի 17-ին ընդդիմության մեծածավալ հանրահավաքին հայտարարվել է խորհրդարանի պիկետավորման մասին, արդյունքում օրենսդիր մարմնի շենքի բոլոր երեք մուտքերը արգելափակվել են, քանի դեռ չեն կատարվել ցուցարարների պահանջները։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս