Ֆրանկֆուրտում թռիչքուղում երկու ինքնաթիռ է բախվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News  

ինքնաթիռ

Ֆրանկֆուրտի օդանավակայանի թռիչքուղում երկու օդանավ է բախվել։ Air Namibia ավիաընկերության օդանավը բախվել է Boeing 777 օդանավին, որը պատկանում է Korean Air ավիաընկերությանը: Հաղորդել է TVzvezda-ն։

Քանի որ ինքնաթիռները դանդաղ են ընթացել, պատահարի հետևանքով, ոչ ոք չի տուժել: Բախման հետևանքով օդանավերից մեկի ղեկային մեխանիզմն է խափանվել, մյուսի թևի ծայրն է վնասվել:

Կորեական ավիաընկերության ինքնաթիռն ուշացումով է մեկնել Սեուլ, ինչով պայմանավորված ուղևորիներին տեղեր են հատկացրել հյուրանոցում:

Մասնագետները հավաքել են սև արկեղերի տվյալները։