Աղբահանության համար բերված «Կամազ»-ներն արդեն վատ վիճակում են. Անի Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Անի

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ասուլիսի ժամանակ անդրադարձել է աղբահանության խնդրին՝ նշելով, որ ճիշտ է այն մոտեցումը, որ այս ոլորտում պետք է լինի մրցակցություն, Երևանը պետք է ունենա աղբահանությամբ զբաղվող երկու օպերատոր։

««Սանիթեքին» տալիս էինք մոտ 5,2 մլրդ դրամ, իսկ նոր ստեղծված հիմնարկին տալիս ենք 4,6 մլրդ դրամ, բայց բանն այն է, որ «Սանիթեքը» վճարում էր 20 տոկոս ավելացված արժեքի հարկ: Այս հիմնարկն ազատված է այդ հարկից: Այսինքն՝ ստացվում է, որ 600 մլն դրամ ավել գումար ենք տալիս նոր հիմնարկին, քան տալիս էինք «Սանիթեքին»,-ասել է Անի Խաչատրյանը, ապա կասկած հայտնել, որ ունենալու ենք մաքրման այն որակը, որ կար «Սանիթեքի» առաջին տարիներին:

«Սանմաքրում ընդհանրապես չկա Երևանում: Պետք էին օպերատորներ, պետք էր մրցակցություն, որովհետև, մենք առանձին կետով աղբահանության հիմնարկին տրամադրում ենք 1,13 մլրդ դրամ, որի անունը դրել ենք ներդրումներ»,-ասել է Անի Խաչատրյանը՝ նկատելով, որ եթե ոչ թե համայնքային հիմնարկ ստեղծվեր, այլ մասնավոր ընկերություն ներգրավվեր, այդ ներդրումները մտնելու էին այդ 56,2 մլրդ դրամի մեջ, լրացուցիչ փողեր չէին տրվելու:

«Լույսի» պատգամավորը նաև տեղեկացրել է, որ աղբահանության համար բերված «Կամազ»-ները արդեն վատ վիճակում են, մեքենաների տակից ջուրը է գնում: