Հայտնաբերվել է BMW-ն, որի միջից Էջմիածնում կրակոցներ էին արձակել Mercedes-ի վրա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Հասարակություն

Նոյեմբերի 17-ին հայտնաբերվել է BMW մակնիշի 36 AC 576 համարանիշի ավտոմեքենան, որի միջից ըստ կասկածների, կրակոցներ են արձակվել Էջմիածին քաղաքի բնակիչ, 27-ամյա Գուրգեն Առաքելյանի Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրա (ով, ի դեպ, եղել է ղեկին): Դեպքը տեղի է ունեցել Նոյեմբերի 14-ին։ Կրակոցների հետևանքով վարորդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 25-ամյա Արգիշտի Այվազյանի անվամբ: