Զինվորականները ծառայություններ մատուցել են տարբեր իշխանությունների օրոք․ Անդրանիկ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

«Մովսես Հակոբյանի՝ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով գալը չէր կարող կապ ունենալ իր պաշտոնանկության հետ»,-  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Մենք ում հրավիրում ենք, հաճույքով գալիս են։ Գիտակցություն կա, որ դա ի նպաստ մեր բանակի է», - ասաց նա։

Հրացին՝ չէ՞ որ Մովսես Հակոբյանն ասոցացվում էր նախկին իշխանությունների հետ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Զինվորականներն իրենց ծառայությունները մատուցել են տարբեր իշխանությունների ժամանակ»։
Իսկ թե ինչո՞ւ է հեռացվել Մովսես Հակոբյանը, պատգամավորն ասաց․  «Դա խոսում է այն մասին, որ այդ ինստիտուտում խնդիրներ են առաջացել, և վարչապետը նման որոշում է կայացրել»։