ԿԺԴՀ առաջնորդը հասկացրել է, որ իր երկիրը պատերազմի է պատրաստվում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

պն

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը գլխավորել է երկրի ռազմաօդային ուժերի վարժանքները և ակնարկել, որ պատերազմի պատրաստվեն, գրում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Կենտրոնական հեռագրային գործակալությանը։

Կիմ Չեն Ընը հիշեցրել է երկրի՝ ռազմական գործողությունների պատրաստվելու կարևորության մասին և նշել, որ վարժանքները պետք է անցկացվեն առանց նախազգուշացնելու։

«Դրանք հնարավորություն են տալիս բարելավելու Կորեական ազգային բանակի մարտական պատրաստականությունը»,- նշել է ԿԺԴՀ առաջնորդը։

Հիշեցնենք, որ հհկտեմբերի վերջին Հյուսիսային Կորեան երկու հրթիռ էր արձակել Կորեական թերակղզու և Ճապոնիայի միջև ընկած ջրային տարածքում։