Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

պն

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին։

Հաջողություն մաղթելով իր առաքելության մեջ՝ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Դեյվիդ Մորանն իր մասնագիտական հմտությունները կծառայեցնի հայ-բրիտանական երկկողմ օրակարգի առավել ակտիվացմանն ու աշխուժացմանը։