Ոստիկանը, վտանգելով կյանքը, նետվել է ջրամբարն ու փրկել 82-ամյա ծերունուն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

խողդվել

Նոյեմբերի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 12:00-ի սահմանում Շիրակի մարզի բնակիչ, 82-ամյա Հ. Սեդրակյանը ինքնասպանություն գործելու նպատակով նետվել է Վարդաքար գյուղի ջրամբարը: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Այդ պահին նույն ջրամբարում ծառայություն կատարող ոստիկանության Գյումրիի բաժնի պահպանության բաժնի ոստիկանը նկատել է և, վտանգելով իր կյանքը, նետվել է ջրամբարն ու դուրս բերել քաղաքացուն:

Թե որն է պատճառը, որ 82-ամյա ծերունին փորձել է ինքնասպան լինել, կպարզի հետաքննությունը։ Դեպքի փաստով ոստիկանության Գյումրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: