Լոնդոնի դատարանը Ասանժին թողել է կալանքի տակ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News  

Ասանժ

Լոնդոնի դատարանը Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին կալանքի տակ է թողել։ ԱՄՆ արտահանձնելու գործով հաջորդ տեխնիկական լսումները կկայանան դեկտեմբերի 13-ին և 19-ին:  

Ասանժը լսումներին բանտից մասնակցել Է տեսակապով, որտեղ պահվում Է գրավով դուրս գալու պայմանների խախտման դատավճռով:
Դատարանը խնդրել Է հաստատել Ասանժի անունը և ծննդյան ամսաթիվը։

Ասանժի փաստաբան Գարեթ Փիրսը պնդմամբ՝ նա իրեն վատ Է զգում, չունի համակարգչից օգտվելու հնարավորություն, և խնդրել Է մեղմացնել կալանքի պայմանները:  Խնդրանքը մերժվել է, լսումները տևել են չորս րոպե: