Ինտրիգ փնտրել պետք չէ․ Մովսես Հակոբյանն՝ իր պաշտոնանկության մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

քաղաքական

Գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից այսօր՝ նոյեմբերի 18-ին,  ազատված Մովսես Հակոբյանը հորդորում է՝ իր և տեղակալների պաշտոնանկության մեջ ինտրիգներ չփնտրել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը։

Բարձրաստիճան զինվորականից հետաքրքրվեցինք՝ գուցե  «Մարտի 1»-ի գործով վկա լինելու հանգամանքը կամ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զբաղեցրած պաշտո՞նն է պատճառ եղել Փաշինյանի նման որոշում ստորագրելու համար , պարոն Հակոբյանը ժխտող պատասխան տվեց։ «Վարչապետի որոշման մեջ հստակ է գրված։ Կարող եք կարդալ մինչև վերջ, ու ամեն ինչ պարզ կլինի»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ 24News-ի տեղեկություններով ՀՀ վարչապետի որոշմամբ գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից ազատված Մովսես Հակոբյանն առաջիկայում նույն պաշտոնին կնշանակվի։

24News-ի աղբյուրները հայտնում են, որ գլխավոր ռազմական տեսուչի ու նրա տեղակալների աշխատանքից ազատվելը կապված է այդ կառույցի լուծարման հետ։