Մեծ ցավով տեղեկացանք «Արարատ»-ի կանանց թիմի ֆուտբոլիստների ողբերգական մահվան մասին. ՀՖՖ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

1

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցական ուղերձ է հղել՝ կանանց թիմի ֆուտբոլիստների մահվան կապակցությամբ:

«Մեծ ցավով տեղեկացանք «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմի ֆուտբոլիստներ Ժաննա և Մերինե Միրոնյուկների ողբերգական մահվան մասին։  

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խորապես վշտացած է տեղի ունեցածով և ցավակցում է ֆուտբոլիստների հարազատներին ու մտերիմներին»,- հայտնում են ՀՖՖ-ից: