Unibank

Unibank Mobile

Opel-ի վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել և բախվել Nissan-ին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Հասարակություն

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Opel Astra մակնիշի 35 GX 431 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցում՝ Խանջյանի թունելի սկզբնամասում, բախվել է Nissan մակնիշի 35 PT 888 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Պարզվել է, որ Opel-ի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, մեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է Nissan-ին բախվելու պատճառ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Opel-ի վարորդը եղել է Երևանի բնակիչ, 61-ամյա Ռոբերտ Գևորգյանը, իսկ ավտոմեքենայի մեջ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նրա անվամբ վարորդական իրավունքի վկայական և ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը:

Տեսանյութեր

Live

Լրահոս