Թբիլիսիում հատուկջոկատայինները ցրել են ընդդիմության ցույցը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News  

ցույց

Թբիլիսիում հատուկջոկատայինները ցրել է ընդդիմության ցույցը Վրաստանի խորհրդարանի մոտ։  Ոստիկանությունը վահաններով, հատուկ հանդերձանքով և մահակներով շրջափակել է Վրաստանի խորհրդարանի շենքը, ժամը 17։00-ին սկսել ցրել ընդդիմության ցույցը։

Գործողություններն սկսելուց առաջ ոստիկանությունը 30 րոպե ժամանակ է տվել ցուցարներին, սակայն ակցիայի մասնակիցները նշել են, որ իրենց գործողությունները խաղաղ բնույթ են կրում և մտադրություն չունեն հեռանալու։ Ոստիկանությունը տրված ժամանակի լրանալուց հետո ջրցան մեքենա և արցունքաբեր գազ է կիրառել։

ջրցան

Ոստիկանությունը 17։20-ին կարողացել է ցույցը ցրել և բացել Խորհրդարանի բոլոր մուտքերը։

Ակցիան ցրելուց հետո ոստիկանությունը Ռուսթավելի փողոցի տարածքից հեռացնում է նաև վրանները։ ԶԼՄ-ները հաղորդում են, որ ոստիկանության և ցուցարարների միջև բախումներից հետո կան տուժածներ։

Ռուսթավելի