ՀՀ նախագահի տիկինն այցելել է Կատարի ազգային թանգարան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News  

Նունե Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Կատարի ազգային թանգարան։

Տիկին Սարգսյանը շրջել է թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին, երկրի զարգացման պատմությանը, դիտել ժամանակակակից ոճով պատրաստված ինստալացիաները։

Թանգարանում տարբեր ցուցադրությունների և նորարարական լուծումների միջոցով ներկայացված են Կատարի պատմությունը, մշակույթը, կենցաղն ու ազգային ավանդույթները։ Հատուկ սրահներ են նվիրված երկրի բնաշխարհին ու կենդանական աշխարհին։Բացի ցուցադրություններից թանգարանում գիտնականների ու ուսանողների համար գործում են հետազոտական կենտրոն և լաբորատորիաներ՝ թվային արխիվներին հասանելիությամբ։