Փոխվելու է դպրոցներում ուսուցիչների՝ աշխատանքի ընդունելու կարգը․ ԿԳՄՍՆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

1

Նախարարությունում դասախոսների հետ հանդիպմանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, խոսելով դպրոցներում սպասվող բարեփոխումներից, նշեց, որ փոխելու են դպրոցներում ուսուցիչների աշխատանքի ընդունելու կարգը։ Մաթեմատիկա, Պատմություն, Հայոց լեզու առարկաների ուսուցիչներն աշխատանքի անցնելուց առաջ պարտադիր պետք է քննություն հանձնեն նախարարության կողմից նշված մարմնում:

«Մենք կունենանք այս հարցում դասախոսների օժանդակության կարիքը: Ինչ-որ չափով կկարգավորվի այն հարցը, որ այս առարկաները դպրոցներում լավ չեն դասավանդվում: Ներկայում մշակում ենք համակարգ, ըստ որի, ավագ դպրոցի աշակերտը կրկնուսույցի կարիք չի ունենալու: Բուհ ընդունվելու համար իր անհրաժեշտ առարկաներն աշակերտը 6 կիսամյակ քննություն է հանձնելու, և այլևս ընդունելության քննությունները վերանալու են»,- ասաց Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ բարեփոխումների շրջանակում պատրաստ են ընդունել առաջարկներ: