Այո՛, բանակը ձգվում է, իսկ թալան կա՞ր, թե՞՝ ոչ, կպարզի հանձնաժողովը. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

«Ռազմական տեսուչի ինստիտուտն իր կառավարման օղակով վերանում է, և դրա փոխարեն ստեղծվում է համապատասխան ծառայություն ՊՆ կազմում, ինչը ամրագրված է մեր Սահմանադրությամբ»,- խոսելով Մովսես Հակոբյանի և նրա տեղակալների պաշտոնանկություններից` այս մասին 24TV-ի եթերում ասել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

Անդրադառնալով ԱԺ Ապրիլյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի հետ ՊՆ համագործակցությանը` Հովհաննիսյանը հիշեցրել է Դավիթ Տոնոյանի խոսքերը, թե այն 26 քրգործերը որոնք հարուցվել են Ապրիլյան պատերազմից հետո և որոնք պետք է քննվեն, նախարարությունը պատրաստ է օժանդակել այդ գործընթացին իր հնարավորության սահմաններում: ՊՆ խոսնակն անդրադարձել է նաև ձմեռային զորակոչին, բանակի ներսում կատարված սպանություններին և ինքնասպանություններին, ինչպես նաև այս ոլորտին առընչվող մի շարք այլ կարևոր հարցերի ևս: 

Մանրամասները՝ տեսանյութում: