Կոտայքում բախվել են Mercedes-ը, Honda-ն և Opel-ը. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

/

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։55-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում բախվել են Honda մակնիշի 35 QT 880 համարանիշի, Mercedes մակնիշի 36 NՏ 517 համարանիշի և Opel մակնիշի 36 CՍ 016 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։