ԱՄՆ-ն ըմբռնումով է մոտենում հայ-իրանական համագործակցությանը. դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

.

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին հայտարարել է, որ չի տեսնում խնդիր Հայաստանի և հայ գործարարների՝ Իրանի հետ համարգործակցության հարցում, գրում է Rusarminfo-ն:

Ըստ դեսպանի Վաշինգտոնը հստակ գիտակցում է Իրանի կարևորությունը Հայաստանի համար:

«Մենք հստակ գիտակցում ենք Իրանի կարևորությունը Հայաստանի համար: Իրանը Հայաստանի երկու բաց սահմաններից մեկն է: Մենք ըմբռնումով ենք մոտենում Հայաստանի և Իրանի միջև էլեկտրաէներգիան գազով փոխանակելու ծրագրին»,- ասել է դեսպանը:

Դրա հետ մեկտեղ Լին Թրեսյին ասել է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Իրանում ապօրինի առևտրի և ահաբեկիչներին հովանավորելու հարցի շուրջ, իսկ Հայաստան-Իրան առևտրային հարաբերությունները, դեսպանի խոսքերով, ընթանում են իրենց հունով: