Իտալիա-Հայաստան՝ 9-1․ Հայաստանի հավաքականը հակառեկորդ սահմանեց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

ֆուտբոլ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ավարտեց մրցելույթները ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում։ Վերջին տուրում մեր ընտրանին Իտալիայի դեմ պայքարում 9-1 հաշվով պարտություն է կրել՝ սահմանելով հակառեկորդ սահմանեց։

Իտալացիների կազմում երկուական անգամ աչքի ընկան Չիրո Իմոբիլեն և Նիկոլո Ձանիոլոն, մեկական անգամ՝ Նիկոլո Բարելան, Ալեսիո Ռոմանյոլին, Ռիկարդո Օրսոլինին, Ժորժինյոն և Ֆեդերիկո Կիեզան։ Մեր հավաքականի միակ գնդակը խփեց Էդգար Բաբայանը։

Հանդիպման 8-րդ րոպեին Չիրո Իմոբիլեն բացել է հաշիվը։ Մեկ րոպե անց Նիկոլո Ձանիոլոն ևս մեկ գնդակ է ուղարկեկ մեր ընտրանու դարպասը։ 79-րդ րոպեին Էդգար Բաբայանը գրավել է Իտալիայի հավաքականի դարպասը, սակայն մինչ այդ Իտալիայի հավաքականը հասցրել էր 8 գոլ խփել։ 81-րդ րոպեին Կիեզան հաշիվը դարձրել է 9:1: 

Հայաստանի հավաքականը 9-1 հաշվով խոշոր պարտությունից հետո 10 միավորով J խմբում գրավել է   նախավերջին տեղը: 

Հայաստանի ազգային հավաքականը հանդես է եկել հետևյալ մեկնարկային կազմով․

Հայաստան – 16․ Արամ Հայրապետյան, 2․ Անդրե Չալըշըր, 3․ Վարազդատ Հարոյան, 5․ Արտակ Գրիգորյան, 8․ Տիգրան Բարսեղյան, 9․ Էդգար Բաբայան, 13․ Կամո Հովհաննիսյան, 15․ Հայկ Իշխանյան, 17․ Արտակ Եդիգարյան, 19․ Հովհաննես Համբարձումյան, 20․ Ալեքսանդր Կարապետյան։

Իտալաիայի ընտրանին հանդես է եկել հետևյալ մեկնարկային կազմով․

Իտալիա – 1․ Սալվադորե Սիրիգու, 2․ Ջիովանի դի Լորենցո, Կրիստիանո Բիրագի, 6. Սանդրո Տոնալի, 8․ Ժորժինյո, 11․ Նիկոլո Ձանիոլո, 13․ Ալեսիո Ռոմանյոլի, 14․ Ֆեդերիկո Կիեզա, 17․ Չիրո Իմոբիլե, 18․ Նիկոլո Բարելա, 19․ Լեոնարդո Բոնուչի։