Ոչինչ չի համապատասխանում հավաքականին, անգամ մտածելակերպը․ Խաշմանյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News  

խաշմանյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Իտալիայի հետ հանդիպումից հետո կարճ մեկնաբանել է խաղը։

«Այս կատարյալ ֆիասկոն արտացոլում է հայկական ֆուտբոլի իրավիճակը: Հավաքականի ղեկը ստանձնելիս գիտակցել եմ, որ հնարավոր է նման բան, կարելի է ասել, ամբողջ հարվածը վերցրել եմ ինձ վրա։ Եթե ղեկավարությունը որոշի, որ այս ամենի մեղքն իմն է, պատրաստ եմ վաղը վերջացնել ամեն ինչ»,- լրագրողներին ասել է Խաշմանյանը։

Մարզիչն ասել է, որ եթե ղեկավարությունը որոշի, թե ինքը պետք է շարունակի աշխատանքները, ապա նա ամբողջովին պետք է փոխի ամեն ինչ, քանի որ իր կարծիքով՝ ոչինչ չի համապատասխանում հավաքականին, անգամ մտածելակերպը։

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ավարտեց մրցելույթները ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում։ Վերջին տուրում մեր ընտրանին Իտալիայի դեմ պայքարում 9-1 հաշվով պարտություն է կրել՝ սահմանելով հակառեկորդ սահմանեց։

Աբրահամ Խաշմանյանը մոտ երկու շաբաթ առաջ է զբաղեցրել հավաքականում գլխավոր մարզչի պաշտոնը։