Facebook-ի և Instagram-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News  

ՖԲ ինստա

Ամբողջ աշխարհում Facebook-ի և Instagram-ի օգտատերերը բախվել են սոցկայքերի աշխատանքի խափանմանը։ Հաղորդում է ТАСС-ը։

Թերություններ են առաջացել նաև Facebook-ի հավելված Messenger-ի աշխատանքում: Խափանումներից առավել հաճախ բողոքել են ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Բրազիլիայի օգտատերերը:

Ռուսաստանցի օգտատերերը նշված ծառայությունների աշխատանքի հետ կապված լուրջ խնդիրների մասին չեն հայտնում:

Նշվում է, որ բողոքներ են ստացվել թերությունների առաջացման մասին լրահոսը ցուցադրելիս և  էջ մտնելիս: Օգտատերերի մոտ 16 տոկոսը հայտնել  է սոցցանցերի ամբողջական անջատման մասին: